Մեր մասին

ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԼԱՐԻՍԱ ՄԱԴՈՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

Հարգելի կանայք,

 ծննդատունը սպասարկում է Աբովյանի տարածաշրջանի ազգաբնակչության հղի և գինեկոլոգիական հիվանդություններով կանանց, դեռահաս աղջիկներին, ինչպես նաև իրականացնում է կանխարգելիչ հետազոտություններ կանանց շրջանում` նպաստելով նրանց վերարտադրողական առողջության բարելավմանը, դրանով իսկ ապահովելով ծնելիության աճը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր նպատակն է` ունենալ առողջ կին, առողջ հղիություն, առողջ ծննդաբերություն և առողջ երեխա:

Աբովյանի ծննդատանը տարեկան ծննդաբերում են մոտ 1500 կին, բուժվում են 600-700 հղիության ախտաբանությամբ տառապող կանայք, կատարվում են 350-400 վիրահատություններ, հղիության խորհրդատվության բաժնում սպասարկվում են տարեկան մոտ 1700 հղիներ և պրոֆիլակտիկ հետազոտություն են անցնում 1200 կին:

Սիրելի կանայք, բուժհամակարգի աշխատողների, ինչպես նաև մեր կազմակերպության նպատակն է ձեզ մատուցել որակյալ ծառայություններ, լավ տրամադրություն և հոգատարություն: Վստահեք բուժաշխատողներին և համոզված եղեք, որ ցանկացած պահի և անհրաժեշտության դեպքում մենք կլինենք ձեզ հետ:

“Աբովյանի Ծննդատուն” ՊՓԲԸ Տնօրեն Լ. Մադոյան

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ`

“Աբովյանի ծննդատուննառանձին մասնաշենքով և որպես առանձին միավոր ձևավորվել է 1996 թվականին :

01.10.1996 թվականին ստեղծվեցԱբովյանի Ծննդատունպետական ձեռնարկությունը , իսկ 1997թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կոտայքի մարզպետարանի թիվ 58 որոշման համաձայն վերակազմավորվել է որպես պետական փակ բաժնետիրական կազմակերպություն, որտեղ շարունակվում է իրականացվել բժշկական գործունեություն:

Աբովյանի Ծննդատունփակ բաժնետիրական ընկերությունը իրականացնում է

- մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

- մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ

- գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

Աբովյանի Ծննդատունփակ բաժնետիրական ընկերության կազմում գործում են հետևյալ բաժանմունքները`

- մանկաբարձական բաժանմունք

- գինեկոլոգիական բաժանմունք

- կանանց խորհրդատվության բաժին

- ախտորոշման բաժին

ինչպես նաև հետևյալ ծառայությունները

դեղատուն

վարչական մաս

անձնակազմի կառավարման բաժին

ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին

տնտեսական սպասարկման բաժին

բժշկական վիճակագրության և վերլուծության բաժին

Աբովյանի ծննդատունփակ բաժնետիրական ընկերությունը ապահովված է ժամանակակից բժշկական սարքավորումներով :

Աբովյանի ծննդատունփակ բաժնետիրական ընկերության աշխատողների թվաքանակը`159 :

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎ` փակ բաժնետիրական ընկերություն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ /լիցենզիա Կ-XX-000299 տրված 07.10.2003թ. /